Adidas բրենդը մտադիր է չեղարկել հայտնի ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագիրը

Adidas հայտնի ընկերությունը մտադիր է չեղարկել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլի հետ կնքած պայմանագիրը:

Գերմանական ընկերությանը դուր չի եկել այն փաստը, որ Օզիլը քաղաքական հայտարարություններ է արել: Ֆուտբոլիստը քննադատել է Չինաստանի կառավարությանը և լուսանկարներ հրապարակել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Բացի այդ, Adidas-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել:

Հիշեցնենք, որ Օզիլը հայտնի բրենդի հետ պայմանագիր էր ստորագրել 2013թ.: Այդ գործարքից նա վաստակել է 22 միլիոն ֆունտ: