BTS խումբը միացել է Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ տեղի ունեցող Black Lives Matter շարժման բողոքի ակցիային

BTS հարավկորեական հայտնի խումբը ևս միացել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ տեղի ունեցող Black Lives Matter միջազգային շարժման բողոքի ակցիային։

Խումբը Թվիթերի իրենց պաշտոնական էջում գրառում է կատարել, որում դատապարտել են ռասիզմն ու դրա ծնած հետևանքները։

«Մենք դեմ ենք ռասայական խտրականությունը։
Մենք դեմ ենք բռնությանը
Ես, դուք, մենք բոլորս ունենք իրավունք հարգված լինելու: Մենք միասին ենք»,- գրված է թվիթերյան հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այս ակցիային միացել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Բեյոնսեն և Ջեյ Զին, Ռիհաննան, Ադելը, Բեն Աֆլեքը, Թինաշեն, Նիկ Քենոնը, Արիանա Գրանդեն, Հոլզին և այլք։