«Photoshop-ի ենթարկիր քեզ, բայց հանգիստ թող երեխաներին». Քիմ Քարդաշյանին մեղադրել են դստերը լուսանկարում Photoshop-ի ենթարկելու համար

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի երկրպագուները վերջինիս մեղադրել են 6-ամյա դստեր՝ Նորթին 2018 թվականին արված լուսանկարում Photoshop-ի ենթարկելու համար․ իրապատում շոուի աստղի հասցեին նման մեղադրանքներ են հնչեցնում Բալիից ընտանեկան լուսանկարի հրապարակումից ի վեր, գրում է Mirror.co-ն։

CelebFace Instagram-ի օգտահաշիվը մեղադրել է Քիմին իր երեխաների լուսանկարները խմբագրման ենթարկելու համար՝  որպես ապացույց տեղադրելով Քիմի և երեխաների՝ Photoshop-ից «առաջ և հետո» լուսանկարները։

«Photoshop-ի ենթարկիր քո դեմքը, մարմինը կամ որտեղդ ուզում ես, բայց խնդրում եմ, հանգիստ թող երեխաներին: Դա շատ ցավալի է»,- գրել է օգտատերերից մեկը։