Եվա Լանգորիան առաջին անգամ ներկայացել է երկրպագուներին անխնամ վիճակում

Կորոնավիրուսն ամբողջովին փոխել է գովազդային ինդուստրիան։ Այսօր գովազդային հոլովակ նկարահանելու համար այլևս հարկավոր չէ տանից դուրս գալ։
Դրանում մենք համոզվել ենք 45-ամյա դերասանուհի Եվա Լանգորիայի օրինակի շնորհիվ․ աստղը ներկայացրել է պատմության մեջ առաջին հեռուստատեսային գովազդը՝ նկարահանված տանը, սմարթֆոնի օգնությամբ։

Գլխավոր դերում և ռեժիսորի աթոռին Եվա Լանգորիան է, ով ներկայացնում է L’Oréal Paris-ի նոր արտադրանքը։ Տեսանյութում դերասանուհին առանց որևէ դժվարության ներկում է սպիտակած մազերն ու կիսվում երկրպագուների հետ արդյունքով։
Երկրպագուներին ոչ միայն դուր է  եկել Լանգորիայի վարսերի նոր գույնը, այլև զարմացրել է նրա ալեհերությունը․ երկրպագուները պատրաստ չէին տեսնել միշտ երիտասարդ, խնամված ու գեղեցիկ Եվային այսպիսին։