Ժաննա Լևինան խոսել է իր հոգեկան խանգարման մասին

Ժաննա Լևինան իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել և ներկայացել է հումորային գրառմամբ․ «Ինքնամեկուսացման ընթացքում ինձ մոտ առաջացել է անհատականության դիսոցիատիվ խանգարում, իսկ ավելի պարզ բառերով՝ անձի երկվություն․ հիմա չգիտեմ շիկահե՞ր եմ, թե՞ սևահեր։ Աղջիկներ, ձեզ մոտ ի՞նչ հոգեկան խանգարումներ են առաջացել ինքնամեկուսացման ընթացքում»:


Ավելի վաղ ժաննան հրապարակել էր 20 տարվա վաղեմություն ունեցող իր լուսանկարը, որին կից կրկին կատարել էր հումորային գրառում․ «Իսկ դուք նկատե՞լ եք, որ հենց փակվեցին գեղեցկության սրահները, աղջիկները սկսեցին իրենց երիտասարդ տարիքի նկարները հրապարակել: Լուսանկարում ես 13 տարեկան եմ: Եվ սա արդեն 20 տարի է, ինչ կախված է իմ մայրիկի տանը»։