Լուսինե Թովմասյանի ընտանիքում կարևոր տոն է․ ինչպե՞ս է հաղորդավարուհին նշում այն

Հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի ընտանքիում այսօր կարևոր օր է։ Գեղեցկուհու որդին՝ Ալեքը դարձավ 10 ամսական։ Լուսինեն գեղեցիկ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու դրանց կից գրել․

«Իրականում հիշում եմ, թե Արիանայի ամսական ծնունդները ինչպես էի նշում: Անպայման տորթ էի պատվիրում ինչ-որ թեմատիկայով, զգեստն էլ անպայման պետք է նույն թեմայով  ու համահունչ լիներ: Իսկ Ալեքի հետ մի տեսակ շատ ավելի թեթև ասեմ, թե հանգիստ, բայց նման բաների վրա ուշադրություն չեմ դարձնում: Ինքս իմ մեջ ուզում եմ հասկանալ՝ ինչից է դա. Ալեքը երկրրորդ բալի՞կն է (այս տեսակետը շատ ավելի տարածված է), թե՞ ես եմ արդեն մեծացել, և այդ ամեն ինչի հավեսը չունեմ: Բայց հոգու խորքում միևնույն է մտածում եմ, որ արդար չէ»: