Նախկին դիմահարդարը նշանակվել է Burberry բրենդի կրեատիվ տնօրեն

Մինչ իր կարիերան սկսելը 30-ամյա դիմահարդար Իսամայա Ֆրենչը սովորում էր Չելսիի համալսարանի դիզայնի բաժնում։ 2017 թվականին Իսամայան ներկայացրեց Dazed Beauty կայքը, ինչից հետո սկսեց համագործակցել տարբեր հայտնի բրենդների հետ։
2015 թվականանին նա արդեն համագործակցում էր Yves Saint Laurent YSL Beauté- ի հետ, իսկ 2016-ին Tom Ford Beauty բրենդում ստանձնեց կրեատիվ խորհրդականի պաշտոնը։

Օրեր առաջ պարզ դարձավ, որ նա այսուհետ հանդես կգա Burberry բրենդի կրեատիվ տնօրենի պաշտոնում։
«Իսամայան կարողանում է համադրել դասակնն ու ստեղծագործական նոր սկիզբը։
Նա համարձակ է, ունակ է անցնել սահմաններն ու օժտված է յուրահատուկ, ժամանակակից ճաշակով։ Մենք ուրախ ենք նրան դիմավորել որպես Burberry-ի ընտանիքի նոր անդամ»,- ասվում է բրենդի պաշտոնական հայտարարության մեջ։