Ո՞վ է Մաքսիմ Ֆադեևի նոր մուսան

Մաքսիմ Ֆադեևը ներկայացրել է հանրությանը սկսնակ երգչուհի MAYRUN-ի նոր տեսահոլովակը։
Երկրպագուների շրջանում սա մեծ իրարանցում է առաջացրել, որովհետև շատերը կարծել են, որ նորահայտ երգչուհին չափազանց մեծ նմանություն ունի Ելենա Տեմնիկովայի և Օլգա Սերյաբկինայի հետ, որոնց պրոդյուսերը նախկինում նույնպես Ֆադեևն էր։ Ինքը՝ Մաքսիմը, անտարբեր չի անցել երկրպագուների քննարկման կողքով և ինստագրամյան էջում հանդես է եկել նոր հրապարակմամբ։

«Գուցե ձեզ ծանոթ թվա այս դեմքը, բայց հավատացեք՝ ձեզ ծանոթ չէ այս հոգին։ Ծանոթացեք նոր արտիստ MAYRUN-ի հետ։ Մենք շատ երկար ենք աշխատել, ստեղծել ենք երաժշտություն, էքսպերիմենտներ ենք արել և գտել ենք այն հնչյունը, որը կգրավի բոլորին»,- գրել է Ֆադեևը։
Նշենք, որ MAYRUN-ը SEREBRO խմբի նախկին անդամներից է, ով մասնակցել էր քասթինգին և տարել էր արդարացի հաղթանակ։