Ջուլիա Ռոբերթսը ամուսնալուծվե՞լ է

Համացանցում լուրեր են տարածվել, որ հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը ամուսնալուծվել է։
Երկրպագուները նկատել են, որ Ջուլիան և նրա ամուսինը, ով մասնագիտությամբ օպերատոր Դենի Մոդերն է, այլևս չեն կիսվում համատեղ լուսանկարներով կամ տեսանյութերով, իսկ մինչ այդ նրանք իրենց երեք երեխաների հետ հաճախ էին ընտանեկան, ջերմ հրապարակումներ կատարում իրենց միկրոբլոգերում:
Ինսայդերը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ զույգի հարաբերություններոըմ միշտ էլ եղել են խնդիրներ, սակայն դրանք լրջացել են կարանտինային ռեժիմի հետևանքով, երբ ամուսիններն ամբողջ ժամանակն անկցացրել են միասին, չոր պատի մեջ։

Հիշեցնենք, որ օրերս Ջուլիա Ռոբերթսին Malibu Country Mart-ում գնումներ կատարելիս լուսանկարել են պապարացիները։ Երկրպագուների շրջանում իրարանցում էր առաջացրել դերասանուհու պաշտպանիչ դիմակը, որ վրա պատկերված է եղել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբամա։