«Միայն թե չասեք, որ ինձ չի սազում»․ Օքսանա Սոմոյլովան գիրացել է ու կտրուկ ոճափոխություն արել

Օքսանա Սամոյլովան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով։ Դրանում մոդելը շիկահեր է ու առաջին հայացքից թվում է, թե նա փոխել է մազերի գույնը, բայց իրականում նա պարզապես կեղծամ է կրում։ Լուսանկարում նաև երևում է, որ նա մի փոքր գիրացել է ու ավելի գեղեցիկ կազմվածք ձեռք բերել։

«Միայն թե չասեք, որ ինձ չի սազում։ Իհարկե, ես դժվար թե երբևէ երկու ժամից ավել շիկահեր լինելու որոշում կայացնեմ, բայց երբեմն դա ուզում եմ։ Նաև իմ քաշին գումարված 6 կիլոգրամներն ինձ նույնպես սազում են»,- լուսանկարին կից գրել է Օքսանան։