Նաստյա Կամենսկիխի նոր լուսանկարն ու խորհուրդը մարդկանց

Նաստյա Կամենսկիխն իր ինստագրամյան միկրոբլոգում նոր լուսանկար է տեղադրել ու իր մտքերով կիսվել երկրպագուների հետ։

«Երջանկության հույզերը լցնում են մեզ ներսից: Եվ յուրաքանչյուր մարդ ինքն է իր համար ստեղծում դրանք։ Սիրելի և հարազատ մարդկանց հետ կապված պահերը միշտ հոգիս լցնում են ամենահրաշալի զգացողություններով։ Եկեք ապրենք այնպես, որպեսզի ցանկանանք հիշել մեր ամեն մի օրը»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։