Օգտակար խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բասյանից

Հայտնի սննդաբան Լիլիթ Բասյանը հանգստյան օրերին որոշել է մի քանի օգտակար խորհուրդներով կիսվել իր հետևորդների հետ։ Նա իր ինստագրամյան միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել ու դրան կից գրել․

«Հաճելի հանգստյան օրեր։ Մի քանի խորհուրդ։
Հաճախակի ուշ ընթրիքը կարող է մեծացնել ստամոքսի քաղցկեղի հավանականությունը։
Ավելի շատ ջուր խմեք ցերեկը, իսկ երեկոյան քչացրեք ջրի քանակը։
Ամեն առավոտ դատարկ ստամոքսին 1 բաժակ տաք ջուր խմեք։
Եթե չեք տանում լակտոզան, ընտրեք ֆիրմային կամ առանց լակտոզայի կաթ։
Երբեք միրգ մի կերեք ուտելուց անմիջապես հետո, միրգ կարող եք ուտել սնունդ ընդունելուց 1 ժամ անց։
Ահա և մի քանի մթերք, որոնք ձեզ ավելի առողջ կդարձնեն` բանան, սպանախ, դեղձ, դդում։
8 ժամից քիչ քնելը կարող է վատացնել ուղեղի աշխատանքը, և դանդաղեցնել նյութափոխանակությունը,իսկ ցերեկային քունը նպաստում է երիտասարդության երկարացմանը»։