Աղբյուր․ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կաթվածով հոսպիտալացվել է, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրը:

Նշվում է, որ Ջիգարխանյանի վիճակը ծանր է գնահատվել. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Դերասանի հարազատները դեռևս չեն մեկնաբանել հոսպիտալացման լուրը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարվա ամռանը Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր պլանային ստուգման նպատակով, սակայն այն ժամանակ լրատվամիջոցները գրում էին, որ 84-ամյա արտիստի վիճակն իրականում ծանր է:

Հայտնի է, որ 2018թ. Ջիգարխանյանը հինգ անգամ հոսպիտալավել էր: