Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը կամավորական նախաձեռնություն են իրականացրել (լուսանկարներ)

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլոնը շատ են մասնակցում բարեգործական ու կամավորական նախաձեռնությունների։ Այս անգամ համացանցում են հայտնվել նրանց ու իրենց երեխաների լուսանկարները, որոնցից երկուսն արվել են հենց կամավորական նախաձեռնություններից մեկի ժամանակ։

Առաջին լուսանկարը հրապարակվել է նաև Քեմբրիջի դուքսերի պաշտոնական ինստագրամյան էջում, հետևյալ գրությամբ․ «Ավարտին մոտեցավ #VolunteersWeek-ը (Կամավորական շաբաթ), և Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախ են ձեզ հետ կիսվել դքսուհու կողմից արված նոր լուսանկարով՝ իրենց կամավորական աշխատանքի ընթացքում: Ապրիլին դուքսը, դքսուհին և նրանց ընտանիքը այցելել են Սանդրինգհեմում բնակվող միայնակ թոշակառուներին»։