Թինա Կունակին ցույց է տվել իր գեղեցկուհի մայրիկին ու կրկնել նրա լուսանկարներից մեկը

Հունիսի 7-ին Ֆրանսիայում նշվում էր Մայրերի օրը: Երեկ շատ հայտնի ֆրանսիացիներ իրենց հետևորդների հետ կիսվեցին ընտանեկան արխիվային լուսանկարներով, դրանք ուղեկցելով ջերմ շնորհավորանքներով՝ իրենց մայրերի հասցեին:

23-ամյա Թինա Կունակին ևս շնորհավորել է իր մայրիկին։ Մոդելը հրապարակել իր մոր՝ Նադյայի լուսանկարը, երբ վերջինս հղի էր ու կրծքի տակ կրում էր Թինայի եղբորը՝ Զաքարիին: Թինան, նույնպես ներկա է լուսանկարում՝ կապույտ զգեստով ու մայրիկի ձեռքը բռնած: Թինան կրկնել է մայրիկի լուսանկարն ու այդ նույն զգեստով լուսանկարվել։