Քայլի Ջենները սիրավե՞պ է սկսել Քենդալի լավագույն ընկերոջ հետ

Լրատվամիջոցնեի հավաստմամբ՝ Քայլի Ջենները նոր ընտրյալ ունի, ով Քենդալ Ջենների լավագույն ընկերն է՝ 28-ամյա մոդել Ֆայ Հադրը։
Զույգը հաճախ է ներկայանում հանրությանը աստղային հավաքույթների, խնջույքների և պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Վերջերս նրանց նկատել են ռեստորանում միասին ընթերելիս։
Քայլին ու Ֆայը հաճախ են միասին ժամանակ անցկացնում նաև գիշերային ակումբներում։ Որոշ ժամանակ առաջ Քայլին երիտասարդի հետ ջերմ լուսանկար էր հրապարակել ինստագրամյան միկրոբլոգում, որը զարամցրել էր երկրպագուներին ու բամբասանքների առիթ էր դարձել։

Ավելի վաղ Քայլի Ջենները շնորհավորել էր Թրևիս Սքոթի ծննդյան տոնը և հրապարակել ընտանեկան լուսանկարներ, ինչի արդյունքում երկրպագուները համոզված էին, որ սիրահարները հաշտվել են ու կրկին միասին են։
«Շնորհավոր ծննդյանդ տոնը տարվա լավագույն հայրիկ։ Ուշ, բայց վերջապես հասկացա, որ Սթորմը հայրիկի աղջիկն է։ Ամենագեղեցիկ, խելացի, սիրող ու զվարճալի փոքրիկը լավագույն նվերն է քեզ։ Լավ, ես լաց եմ լինում։ Սիրում եմ քեզ հավերժ Թրևիս Սքոթ»,- իր ինստագրամյան էջում գրել էր Քայլին։