Անաստասիա Րեշետովան կիսվել է իր ու Տիմատիի որդու փոքրիկ ձեռքբերումով

Տիմատիի սիրելին՝ Անաստասիա Րեշետովան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր տեսանյութով ու ցույց տվել իրենց որդու՝ Ռատմիրի փոքրիկ ձեռքբերումը։

«Ինքնամեկուսացման այս ժամանակահատվածում Ռատմիրն արդեն մեծ երեխա է դարձել: 6 ամսականի ավարտին նա արդեն ցանկանում է կանգնել և նույնիսկ փորձում է քայլել, բայց դրա համար դեռ վաղ է»,- տեսանյութին կից գրել է մոդելը։