Աննա Սեդակովայի երիտասարդ սիրեցյալը նկարահանվել է նրա նոր տեսահոլովակում (տեսանյութ)

Աննա Սեդակովան ժամեր առաջ ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Теплее» երգի հիման վրա։ Տեսահոլովակը նկարահանվել է կարանտինի ընթացքում․ այստեղ տեղ են գտել Աննայի և նրա աստղային ընկերների տեսազանգերից հատվածներ։
Սակայն երկրպագուների առանձնահատուկ ուշադրությանն են արժանացել այն կադրերը, որտեղ Աննան իր 27-ամյա սիրեցյալի՝ Յանիս Տիմմայի հետ է։
Նշենք, որ սիրահարները կարանտինի հետևանքով արդեն երկար ժամանակ է միմյանցից հեռու են գտնվում․ Աննան Մոսկվայում է, Յանիսը՝ Ռիգայում։

«Մի օր ես արթնացա ու հասկացա, որ արդեն 2 ամիս է, ինչ չեմ տեսել իմ սիրելիին, ում հետ մինչ կարանտինայի ռեժիմի սկսվելը ես անցկացնում էի իմ ամեն օրն ու ժամը։ Հեռավորությունը բաժանում է ոչ միայն մեզ, այլ նաև բազմաթիվ մարդկանց։
Ցանկանում եմ զանգել սիրելիներին ու աջակցել նրանց՝ ասելով, որ նրանց հետ կյանքն ավելի տաք է։ Այն սերը, որը մենք ցուցադրում ենք, իրական է ու անկեղծ»,- իր ինստագրամյան էջում գրել է Սեդակովան։