Բալիկի սպասող Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքն ու անսպասելի խոստովանությունը

Դերասան Դավիթ Աղաջանյանը ու երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը շատ շոտով ծնողներ կդառնան։
Այս ամռանը կծնվի զույգի առաջնեկը։ Փոքրիկի ծննդին ընդառաջ զույգը նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարիչ Գևորգ Սարգսյանի հետ համատեղ։
Նշենք, որ Աննան հղիության վերջին եռամսյակում է։
«Ամբողջ հղիության ընթացքում հատուկ զգեստներ չեմ կրել, պարզապես ընտրել եմ մեկ չափս մեծ հագուստ, կամ կրել եմ նույն իմ շալվարները՝ շղթան արձակված»,-երկրպագուներին խոստովանել է Աննա Դովլաթյանը։
Լուսանկարի մեկնաբանությունները հեղեղվել են դրական ու ջերմ մեկնաբանություններով, շատ երկրպագուներ սկսել են հարցեր տալ՝ փորձելով պարզել՝ ինչպես է իրեն զգում Աննան։