Լեդի Գագայի նոր ալբոմը հայտնվել է Billboard-ի առաջին հորիզոնականում

Լեգի Գագայի «Chromatica» ալբոմը, որը թողարկվել է ընդամենը օրեր առաջ, արդեն հայտնվել է Billboard 200-ի առաջին տեղում։
Նշենք, որ ԱՄՆ-ում ալբոմի տպաքանակը կազմել է 274 հազար (ներառյալ 205 վաճառված բնօրինակներ, 65 հազար լսում սթրիմինգային ծառայություններում և 4 հազար թվային ներբեռնում)։
«Stupid Love» երգը, որը ներառված է «Chromatica» ալբոմում, համացանցում հայտնվել է մարտին և դարձել հինգերորդը Billboard-ի ռեյտինգում։

Ավելի վաղ պարզ դարձավ, որ Լեդի Գագան, Մադոննան, Նիկի Մինաժը և Բրյուս Սփրինգստին հաքերային հարձակման զոհ են դարձել․ հաքերներին հաջողվել է տվյալներ ձեռք բերել նրանց պայմանագրերը, անձնական նամակագրությունները և այլն։
Grubman Shire Meiselas & Sacks իրավաբանական գրասենյակը հաստատել է տեղեկատվությունը՝ նշելով, որ իրենց ներքին անվտանգության ծառայությունները հաքերների հարձակմանն են ենթարկվել։