Ջասթին և Հեյլի Բիբերները ուղևորության են մեկնել՝ լողալով Յուտայի ազգային պարկի լճերից մեկում (լուսանկարներ)

Անցյալ շաբաթ պապարացիները հայտնի կանադացի երգիչ Ջասթին Բիբերին և նրա կնոջը՝ մոդել Հեյլի Բիբերին, նկատել են Յուտայի ազգային պարկի լճերից մեկում լողալիս, գրում է Daily Mail-ը։

Յուտայի ազգային պարկ կատարած ուղևորության ժամանակ 23-ամյա Հեյլին կրել է կանաչ լողազգեստ՝ ի ցույց դնելով իր սլացիկ մարմինը, իսկ 26-ամյա Բիբերը ցուցադրել է իր բազմաթիվ դաջվածքները։

Զույգին նախ նկատել են մարզահագուստով ժայռերը մագլցելիս, որից հետո որոշել են փոքր-ինչ զովանալ և լող տալ լճում, գրում է աղբյուրը։

Հայտնի է, որ ամուսնական զույգն ուղևորության է մեկնել Marathon Coach-ի շքեղ ինտերիերով ավտոբուսով, որի վարձակալությունն, ըստ հաղորդման, արժե 1 մլն դոլար։