Բեյոնսեն պատրաստվում է Disney ընկերության հետ 100 միլիոն դոլար արժողությամբ խոշոր գործարք կնքել և աշխատել 3 խոշոր նախագծի վրա

Հայտնի երգչուհի Բեյոնսեն պատրաստվում է Disney ընկերության հետ մոտ 100 միլիոն դոլար արժողությամբ խոշոր գործարք կնքել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ գործարքի շրջանակում նախատեսվում է երեք նախագծի վրա աշխատել, դրանցից առաջինը «Սև Հովազ 2» ֆիլմի համար սաունդթրեքն է։

«Բեյոնսեն Disney ընկերության կարևոր արտիստներից է և մեր բրենդին կատարյալ կերպով համապատասխանում է։ Նա հանդես է եկել ընկերության մի շարք նախագծերում, այդ թվում նաև՝ «Առյուծ արքա» անիմացիոն ֆիլմում՝ հնչյունավորելով Նալայի կերպարը, ուստի՝ այժմ ընկերությունը ցանկանում է ավելի շատ նախագծերում Բեյոնսեին ներգրավել»,- նշել է ներքին աղբյուրներից մեկը։

Հայտնի է նաև, որ որպես գործարքի մաս՝ ընկերությունը փորձում է համաձայնության գալ Բեյոնսեի հետ Disney Plus-ով նոր վավերագրական ֆիլմերի հնչյունավորման համար։