Դավիթ Մանուկյանը Օլգա Բուզովային նվիրել է սպորտային կոշիկներ, որոնք արժեն 68000 ռուբլի

27-ամյա բլոգեր Դավիթ Մանուկյանն իր սիրելիին՝ երգչուհի Օլգա Բուզովային, նվիրել է Versace բրենդի սպորտային կոշիկներ, որոնք արժեն 68 հազար ռուբլի։
Գեղեցկուհին միանգամից լուսանկարել է սիրեցյալի նվերն ու կիսվել է ինստագրամյան հետևորդների հետ հաճելի անակնկալով։
Երկրպագուները դրական մեկնաբանություններով են հեղեղել լուսանկարը՝ հիանալով Դավիթի առատաձեռնությամբ և ուշադրությամբ։

Ավելի վաղ ռուս հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովայի սիրեցյալ, բլոգեր Դավիթ Մանուկյանը «Алена, блин!» շոուի ժամանակ պատմել էր՝ որքան գումար է ծախսում Օլգայի հետ մեկ ընթրիքի ժամանակ։
Բլոգերը խոստովանել էր. Օլգա Բուզովայի հետ համատեղ կյանքն իր համար այնքան էլ էժան չէ։ Այսպիսով, օրինակ, ռեստորանում ընթրելու համար զույգը կարող է ծախսել ինչպես 20, այնպես էլ 80 հազար ռուբլի: Սակայն դա չի մտահոգում բլոգերին, քանի որ նա անկեղծորեն սիրում է իր երկրորդ կեսին։