«Ինձ 15 տարեկան եմ զգում»․ պարող միլիարդատերը պատմել է իր և երիտասարդ սիրելիի հարաբերությունների մասին

52-ամյա բլոգեր Ջանլուկա Վակկին պատմել է 25-ամյա սիրելիի մասին, ով շուտով իրեն երեխա է պարգևելու։ Գործարարը, ով համացանցում հայտնի դարձավ պարային տեսանյութ հրապարակելուց հետո, երիտասարդ աղջկա հետ ծանոթացել է իր տեսահոլովակներից մեկի նկարահանման ընթացքում։
Վակկին խոստովանում է, որ աղջիկը գերել է իրեն իր սեքսուալությամբ, սակայն միլիարդատերը դժվարությամբ է կարողացել գերել 25-ամյա Շերոնի սիրտը։

«Ես կարծում էի, որ հենց նույն գիշերը Շերոնը կընկնի իմ թակարդը, սակայն իզուր»,- կատակում է գործարարն ու հավատացնում, որ չնայած իր սպիտակ մորուքին՝ ինքն իրեն 15 տարեկան է զգում։
Շերոնն իր հերթին նույնպես ջերմորեն է արտահայտվում իր երեխայի ապագա հոր մասին՝ ասելով․ «Ջանլուկան բացվող գիրք է, մարդ, ում ամեն օր նորովի եմ բացահայտում։ Նա, իսկապես, 15 տարեկան պատանու հոգի ունի»։
Զույգը նաև կիսվել է ռոմանտիկ լուսանկարներով՝ ներկայացնելով, թե ինչպես է անցկացնում ժամանակը կարանտինի ընթացքում։