Հայկական ևս մեկ ֆիլմ` Կաննի կինոփառատոնում

Հայկական մասնակցությամբ՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ ստեղծված ևս մեկ ֆիլմ՝ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, Կաննի վիրտուալ կինոշուկայում (հունիս, 2020) առաջին անգամ կներկայացվի գնորդներին և փառատոնի ծրագրավորողներին` ֆիլմի Ֆրանսիական վաճառքի գործակալ MPM Premium-ի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ ստեղծված ևս մեկ ֆիլմ՝ Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը ընդգրկվել է  Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։Ֆիլմը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա համատեղ կինոարտադրություն է։

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019-ի հոկտեմբերին: