Ծնվել է Իգի Ազալիայի առաջնեկը

Հայտնի ռեփ երգչուհի Իգի Ազալիան իր միկրոբլոգում երկրպագուների հետ կիսվել է նոր գրառմամբ, որն անչափ ուրախացրել է բոլորին․ պարզվում է արտիստը մայրիկ է դարձել։
«Ես որդի ունեմ։ Ես հարմար պահի էի սպասում՝ այդ մասին պատմելու համար։ Ես ուզում եմ նրա կյանքը գաղտնի պահել, բայց միևնույն ժամանակ, նրա լույս աշխարհը գալը գաղտնիք չէ»,- սոցիալական ցանցում հայտնել է Իգի Ազալիան։

Ազալիան սակայն չի բացահայտել ո՛չ երեխայի սեռը, ո՛չ նրա անունը, ո՛չ էլ ցանկացել է խոսել այն մասին, թե ով է իր առաջնեկի հայրիկը։
2018 թվականին լրատվամիջոցներում շշուկներ էին պտտվում նրա և Playboi Carti-ի սիրավեպի մասին։ Ինսայդերի հավաստմամբ՝ զույգն արդեն նշանադրվել է և պատրաստվում է մոտակա ժամանակներս օրինականացնել հարաբերությունները։