Պապարացիները լուսանկարել են Միլա Յովովիչին ամուսնու և դստեր հետ լողափում

44-ամյա Միլա Յովովիչը, ով փետրվարին լույս աշխարհ է բերել իր երրորդ դստերը, որոշել է խախտել կարանտինային ռեժիմն ու դուրս է եկել ամուսնու ու փոքրիկի հետ զբոսանքի։ Պապարացիները լուսանկարել են նրանց լողափում։
Համացանցում հայտնված լուսանկարներն ադյքան էլ դուր չեն եկել երկրպագուներին․ շատերը նկատել են, որ Միլան ծերացել է, ու նրա տեսքն այլևս առաջվանը չէ։

Նշենք, որ Միլա Յովովիչն իր կարանտինն անցկացնում է Բեվերլի Հիլզում՝ ամուսնու և երեխաների հետ։ Հոլիվուդյան աստղն ընդհանրապես չի ձանձրանում։ Նա զբաղվում է իր պարտեզով ու բանջարանոցով:
Իսկ շաբաթներ առաջ Յովովիչն ինստագրամյան ուղիղ եթերում ռուսական հեքիաթ է կարդացել՝ ապացուցելով իր երկրպագուներին, որ չի մոռացել իր մայրենի լեզուն։