Ալեքսանդր Ռիբակը պատմել է՝ ինչպես է «Եվրատեսիլ»-ը փչացրել իր կյանքը

Ալեքսանդր Ռիբակը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 23 տարեկանում, երբ կարողացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Արտիստը մրցույթի ընթացքում ներկայացրեց հենց իր հեղինակային ստեղծագործությունը՝ «Fairytale», որը մինչ օրս սիրված է շատերի կողմից։
Սակայն լրագրողների հետ զրույցում Ալեքսանդրը խոստովանել է, որ փայլուն հաղթանակն ու ճանաչումը փչացրել են իր կյանքը, որովհետև դրա հետևանքով նա ձեռք է բերել կախվածությունի դեղամիջոցներից։

«Ես գաղտնիք ունեմ․ 11 տարի ես կախվածության մեջ էի քնաբերներից ու հակադեպրեսանտներից։ Ես սկսել եմ բուժվել միայն այս տարվա հունվարից ու արդեն սկսում եմ ինձ լավ զգալ։ Վերջին տարիներին այդ կախվածությունը դարձրել էր ինձ թույլ ու վախկոտ։ Այն ոչ միայն փչացրել էր իմ հարաբերությունները մարդկանց հետ, այլ նաև ոչնչացրել էր ապրելու ցանկությունը»,- խոստովանում է արտիստը։
Երկրպագուները ապշել են նրա այս հայտարարությունից, սակայն միևնույն ժամանակ, գանհատել են երգչի անկեղծությունը։