Արմեն (Մենչ) Պետրոսյանը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունեին հայ հայտնիներից ոմանք տարիներ առաջ

Պրոդյուսեր, հումորիստ Արմեն (Մենչ) Պետրոսյանը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունեին հայ հայտնիներից ոմանք տարիներ առաջ։

Նա արխիվային լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում, որում իր հետ լուսանկարվել են Սոֆի Մխեյանը, Լուիզա Ներսիսյանը, Էրիկը, Գրիգոր Դանիելյանն ու Մարկ Սաղաթելյանը, ով, ցավոք սրտի, այլևս մեզ հետ չէ։ Այդ լուսանկարում բոլորը շատ ուրախ են ու փորձել են հնարավորինս տարօրինակ դեմքի արտահայտություններ ընդունել։ «Հին նկարների շարքը շարունակվում է։ 2012 թ․ Արմենիա TV, «Միմինո» հաղորդման նկարահանումներ»,- լուսանկարին կից գրել է Մենչը։