Գոհար Հարությունյանի ընտանեկան ֆոտոշարքը

«Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն և հինգ երեխաների մայր Գոհար Հարությունյանն այդքան էլ ակտիվ չէ իր ինստագրամյան էջում, սակայն ժամեր առաջ նա սոցիալական կայքերի իր էջերում հրապարակել է ընտանեկան նոր ֆոտոշարք, որն անչափ դուր է եկել երկրպագուներին։
Նշենք, որ ավելի վաղ՝ Showbiz.am կայքի հետ զրույցում, Գոհարը խոստովանել էր, որ կարանտինային արձակուրդները որոշակի դժվարություններ են առաջացրել իր կյանքում։
«Երբեմն, իհարկե, ամեն բան միանգամից վերահսկողությունից դուրս է գալիս` աղմկում են, կռվում, միմյանց վնաս տալիս, կտրուկ շարժումներ անում, լացում․․․։ Տղաս հաճախակի տանից փախչում է, և այդքան երեխաների մեջ երբեմն ժամեր անց եմ գլխի ընկնում, որ տանը չի և չգիտեմ՝ ուր է գնացել: Նա մեզ հետ ընկերություն չի սիրում անել, ընկերներ է փնտրում»,- ասել էր նա։