Ինսայդերը պատմել է Ջարեդ Լետոյի և Վալերիա Կաուֆմանի սիրավեպի մասին

Ռուս մոդել Վալերիա Կաուֆմանը և հայտնի երգիչ, դերասան Ջարեդ Լետոն սկսել են հանդիպել դեռ 2015 թվականից։ Այս տարիների ընթացքում զույգը ոչ մի անգամ չի ներկայացել միասին՝ ո՛չ աստղային հավաքույթներին, ո՛չ պաշտոնական հրավերքներին։ Օրեր առաջ ինսայդերը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում որոշել է պատմել ողջ ճշմարտությունը աստղային զույգի հարաբերությունների մասին։

«Սկզբում նրանք, պարզապես, ընկերներ էին և հազվադեպ էին հանդիպում։ Սակայն հիմա նրանք ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում միասին»,-պատմում է ինսայդերը՝ ակնարկելով, որ գուցե շուտով զույգը որոշի օրինականացնել հարաբերությունները։
48-ամյա Ջարեդն անգամ ծանոթացրել է իր 26-ամյա սիրելիին մայրիկի հետ, ինչը խոսում է նրանց հարաբերությունների լրջության մասին։
Ջարեդի ընտրյալն արդեն մի քանի տարի է, ինչ առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում «Աշխարհի լավագույն 50 մոդելները» ցանկում:
Վալերիան համագործակցել է այնպիսի հայտնի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Chanel, Christian Dior, Giorgio Armani, Givenchy և այլն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջարեդին մեղադրում էին անչափահաս մոդելների նկատմամբ սեռական ոտնձգության մեջ: