Լեդի Գագան գիրացել է կարանտինի ընթացքում (լուսանկարներ)

Համացանցում են հայտնվել հայտնի երգչուհի Լեդի Գագայի նոր լուսանկարները, որտեղ երևում է, որ վերջինս կարանտինի ընթացքում բավականին մեծ քաշ է հավաքել։ Երկրպագուները սկսել են ակտիվ քննարկել պապարացիների լուսանկարած կադրերը․ շատերը կարծել են, որ Լեդի Գագայի գիրությունը ֆոտոշոփի արդյունքն է, մնացածը սկսել են խորհուրդ տալ երգչուհուն հետևել հատուկ սննդակարգերի։
Լեդի Գագան դեռ ոչ մի կերպ չի անդրադարձել այս քննարկումներին։

Հիշեցնենք, որ Լեգի Գագայի «Chromatica» ալբոմը, որը թողարկվել էր ընդամենը օրեր առաջ, արդեն հայտնվել է Billboard 200-ի առաջին տեղում։
ԱՄՆ-ում ալբոմի տպաքանակը կազմել է 274 հազար (ներառյալ 205 վաճառված բնօրինակներ, 65 հազար լսում սթրիմինգային ծառայություններում և 4 հազար թվային ներբեռնում)։
«Stupid Love» երգը, որը ներառված է «Chromatica» ալբոմում, համացանցում հայտնվել է մարտին, բայց դարձել հինգերորդը Billboard-ի ռեյտինգում։