Մահացել է Սաթի Սպիվակովայի մայրը

Սաթի Սպիվակովան իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակել է մոր արխիվային լուսանկարները և հայտնել է, որ 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է Աիդա Ավետիսովան։
Սաթիի մայրը մահացել է դեռ 4 օր առաջ, սակայն այդ մասին արտիստը որոշել է երկրպագուներին տեղեկացնել միայն ժամեր առաջ։ Ավելի վաղ Սաթին լրագրողների հետ զրույցում պատմել էր, որ մայրն արդեն 5 տարի է, ինչ ծայնր հիվանդ է և չի ճանաչում մտերիմներին, անգամ սեփական դստերը։

«Մայրս դեռ ինձ հետ է, թեև… մայրս կա ու կարծես չկա, քանի որ արդեն 5 տարուց ավելի է՝ հիվանդությունն անտեսանելի ձևով նրան հեռացնում է գիտակից կյանքից, իսկ թե ինչ է կատարվում նրա աշխարհում, ես չգիտեմ, հնարավոր է, մի անվերջ օր…»,- գրել էր Սպիվակովան։