Նազենի Հովհաննիսյանը ներկայացրել է ուրախ ու լիարժեք օրվա բաղադրատոմսը

Նազենի Հովհաննիսյանը գտել է ուրախ ու լիարժեք օրվա բաղադրատոմսը։ Րոպեներ առաջ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել ու դրան կից գրել․ «Բարի լույս: Երբեմն ուղեղը պետք է «անջատել» ամեն ինչից ու բոլորից և զբաղվել միայն ինքդ քեզնով: Առողջ մարդը միայն կկարողանա հոգ տանել մյուսների մասին: Այնպես, որ հայտարարում եմ այսօր առողջ էգոիզմի օր և գնում յոգայի: Վերջ: Բարձրացնում ենք իմունիտետը, տրամադրությունը, ողնաշարն ու գլուխը և լիաթոք ապրում մեզ տրված կյանքի ամեն մի վայրկյանը»։

Լուսանկարում դիմահարդարված լինելը Նազենին բացատրել է այսպես․ «Հետո շատ կարևոր ժամադրության եմ զումով։ Մարդու տեսքը պիտի տեղը տեղին լինի, անկախ հանդիպումների օնլայն լինելուց»։