Լյուբով Ուսպենսկայան լուսանկարներ է հրապարակել Դավիթ Մանուկյանի ու Օլգա Բուզովայի հետ ու պատմել նրանց մասին

Պարզվում է, ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան մտերիմ է Օլգա Բուզովայի հետ ու նրա շնորհիվ արդեն հասցրել է մտերմանալ նաև Դավիթ Մանուկյանի հետ։

Ուսպենսկայան իր ինստագրամյան միկրոբլոգում լուսանկարներ է տեղադրել Օլգայի ու Դավիթի հետ։ Բուզովայի հետ լուսանկարին կից Ուսպենսկայան գրել է․ «Հպարտանում եմ Օլգայով: Նա աշխատասեր է: Ես ինքս էլ այդպիսին եմ և հարգում եմ այդպիսի մարդկանց՝ խելացի, գեղեցիկ, տաղանդավոր: Ես քեզ սիրում եմ, իմմ աստղային քույր»։ Իսկ Դավիթ Մանուկյանի հետ լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Եվս մեկ ձկնիկ ընկավ իմ ցանցի մեջ։ Պարզապես սիրահարված եմ այս հիանալի տղային։ Մենք ձեզ համար անակնկալ ենք պատրաստում»։