«Միշտ ճանապարհիս փշերը հեռացրել է»․ Արաքսյա Մելիքյանը պատմել է Սոս Սարգսյանի մասին - Showbiz.am

«Միշտ ճանապարհիս փշերը հեռացրել է»․ Արաքսյա Մելիքյանը պատմել է Սոս Սարգսյանի մասին

Արաքսյա Մելիքյանը կիսվել է մեծանուն դերասան Սոս Սարգսյանի մասին իր հուշերով։ Դերասանուհին լուսանկար է հրապարակել, որում նա գտնվում է Սոս Սարգսյանի արձանի կողքին ու այն վերնագրել, վարպետի խոսքերով․ «Քաղհան անող չկա, մոլախոտը կերել է ամեն ազնիվ բան»։

Լուսանկարին կից Արաքսյան գրառում է արել ու պատմել․ «Պատիվ եմ ունեցել սիրված ուսանողուհի լինել «պապիի» կողմից, այն դեպքում ,երբ նրա կուրսում չէի․․․ Ընդունելության քննությունից սկսած իմ թալիսմանն է եղել, միշտ ճանապարհիս փշերը հեռացրել է, ձեռքը դրած ուսիս առաջ է հրել, առանց թմբկահարելու։ Երբ բեմական խոսքի մրցույթում կարդացի Հրանտ Մաթևոսյանի «Աշնան Արևը»-ից մի հատված, մեծությունը տեղից վեր կացավ, եկավ ետնաբեմ, գտավ ինձ ու թաց աչքերով ասաց. «Լավն ես, կեցցե՛ս։ Առաջ կգնաս»։ Համբուրեց ճակատս ու քթի տակ ժպտալով գնաց:
Ես՝ Արաքսս, ֆիզիկոսի տանը մեծացած, արվեստից թվացյալ կիլոմետրով հեռու մի աղջնակ կնքվեց Լեգենդի կողմից (Գրանպրի ստացա, բայց դա չէ կարևոր)։
Հաջորդ տարի ևս մասնակցեցի «ոչ մրցութային ելույթի» պայմանով և կրկին, մրցույթից հոգնած արտիստը, անսպասելի մտավ իմ ելույթի ժամանակ և խախտեց կանոնակարգը, մրցանակային որոշումներն ու արժանացրեց «առաջինը» լինելու պատվին․․․ Այո՛, սիրված էի, թե ինչու՝ արդեն նա կիմանար:
Եվ մի վերջին ադրադարձ։ Արդեն ամուսնացել էի, տարիներ էին անցել, մի անգամ մեքենան կանգնած էր մայթին, վարպետն էլ շոգին, մեքենայի դուռը բաց, կիսադուրս նստած էր։ Պիտի անցնեի կողքով, մոտենալու ճանապարհին, մտածում էի բարևել, թե չէ․ հաստատ չի ճանաչի, ինձ նման 1000 ուսանող է ունեցել, վատ կզգա, որ սկսեմ բացատրել, թե ով եմ ու երբ հասա, ուղղակի անծանոթի մի բարև ուղարկեցի ու (հազար ամոթ ինձ) ասաց․ «Բարև Արաքսս, ո՞նց ես։ Երեխադ ինչպե՞ս է։ Կյանքդ ոնց է»։ Ու հազար անգամ ուզեցի չքանալ երկրի երեսից, ամոթը կերավ հոգիս։ Էլ չտեսա։ Վերջին հանդիպումն էր։ Փառք Աստծո, որ բարևեցի թալիսամանիս, Փառք Աստծո, որ չհասկացվածությունն ու փառասիրությունը չմթագնեցին ուղեղս: Միշտ տաք ու սիրառատ կհիշեմ քեզ, վարպետ»։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Չէի պատկերացնի, որ նման որակի գրառում կարող ես քեզ թույլ տալ». Գայանե Ասլամազյանը՝Գնել Սարգսյանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնել ջան, շնորհավորում եմ: Երևի թե քեզ համար կարևոր իրադարձություն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հերոսական նովելներ»-ի կոմպոզիտորը՝ պատերազմի ընթացքում ստեղծագործելու մասին

Քանի դեռ կան պատերազմներ, մարդկային ողբերգությունները շարունակվելու են։ «Արմենիա» հեռուստաընկերությունը պատերազմի ընթացքում ներկայացրեց հեռուստադիտողներին  «Հերոսական նովելներ» բազմասերիանոց ֆիլմը, որի...
Ավելին