Իրինա Շեյքն առանց վերնահագուստի լուսանկար է հրապարակել՝ այդպիսով մասնակցելով բարեգործական աճուրդին (լուսանկարներ)

Ռուսական ծագմամբ սուպերմոդել Իրինա Շեյքն ինստագրամյան իր էջում առանց վերնահագուստի լուսանկար է հրապարակել՝ այդպիսով մասնակցելով British Vogue ամսագրի կազմակերպած բարեգործական աճուրդին, որի հասույթը նախատեսվում է փոխանցել աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանությանը։

Լուսանկարում 34-ամյա մոդելը Burberry նորաձևության բրենդի՝ ընձառյուծի պրինտով և խորը կտրվածքով կիսաշրջազգեստով նստած է լոգարանի հատակին և կարմիր պայուսակով ծածկում է մերկ կուրծքը։ Ոճային այս կերպարն աստղը լրացրել է բարձր հավաքած մազերով և ոսկյա ականջօղերով։

Հայտնի է, որ Շեյքի կիսաշրջազգեստն ու պայուսակը բարեգործական ակցիայի շրջանակում հնարավոր կլինի ձեռք բերել մինչև հունիսի 12-ը։

Աճուրդին մասնակցել են նաև սուպերմոդելներ Քեյթ Մոսը, Ադուտ Ակեչը, Ջիջի Հադիդը, plus-size մոդել Էշլի Գրեմը, այլք: