Լիլի Էլբակյանի խորհուրդն ու այն պատկերավոր ցույց տալու կրեատիվ մոտեցումը

Դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը հաճախ է իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում նոր լուսանկարներ ներկայացնում։ Բայց այս անգամ նա մաշկի խնամքի մասին խորհուրդ է տվել իր հետևորդներին ու կրետատիվ մոտեցում է ցուցաբերել՝ իր նոր լուսանկարներով ցույց տալով, թե ինչպես է պետք դեմքի վրա տարածել քսուքները։

Լիլին իր դեմքին նկարած սև սլաքներով նշել է ուղղությունները, ըստ որոնց պետք է տարածել քսուքը, որպեսզի մաշկը ճիշտ կերպով սնուցվի։ Լուսանկարներին կից նա նշել է․ «Դեմքին որևէ բան քսելուց առաջնորդվեք հետևյալ գծերով»։