Հայդի Քլումը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում

Հայդի Քլումը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում։ «Ամերիկան տաղանդներ է որոնում» նախագծի ընթացքում նա սեղմել է կարմիր կոճակն ու ցանկացել է հեռացնել գեր պարուհուն, ում ելույթն իրեն դուր չի եկել։
Սա առաջացրել է երկրպագուների զայրույթն ու քննադատությունների տեղիք է տվել։ Զայրացած օգտատերերը սկսել են հեղեղել Հայդ Քլումի՝ սոցիալական կայքերի էջերը քննադատություններով՝ մեղադրելով նրան բոդիշեյմինգի մեջ։
Այս ամենից անմաս չի մնացել նաև նույն ինքը՝ պարուհին, ով հայտարարել է․ «Ես երկար տարիներ գործ ունեմ բոդիշեյմերների և այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Հայդին է, որոնք կարծում են, թե ես բավական լավը չեմ։ Բայց ես նրան կստիպեմ ետ վերցնել իր բառերը»։