Harper’s Bazaar ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում առաջին անգամ սևամորթ կին է նշանակվել

ԱՄՆ-ում հրատարակվող Harper’s Bazaar նորաձևության ամսագրի 153-ամյա պատմության մեջ խմբագրի պաշտոնում սևամորթ կին է նշանակվել:

Ինչպես հայտնում է CNN-ը, այդ պաշտոնը հաջորդ ամսվանից կստանձնի Սամիրա Նասրը, որը մինչ վերջերս զբաղեցրել է Vanity Fair ամսագրի նորաձևության գծով գործադիր տնօրենի պաշտոնը:

Մոնրեալում ծնված Նասրը կփոխարինի ամսագրի երկարամյա խմբագիր Գլենդա Բեյլիին, որը հունվարի հայտարարել էր, որ հեռանում է շուրջ 19 տարի ամսագրի աշխատանքները ղեկավարելուց հետո:

Նշվում է, որ Սամիրա Նասրի հայրը լիբանանցի է, մայրը՝ տրինիդադցի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աֆրոամերիկացի գեներալն ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ ռազմաօդային ուժերի շտաբի պետ է դարձել: