«Ես երջանիկ եմ, որ դու հայտնվեցիր իմ կյանքում»․ Անահիտ Սիմոնյանի ջերմ շնորհավորանքն ընկերոջը

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի էջում՝ շնորհավորելով մտերիմ ընկերոջ՝ Գոռի ծննդյանը օրը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ լավագույն ընկեր։ Իմ փոքր եղբայր և իմ ամենատաղանդավոր նկարիչ, ես երջանիկ եմ, որ դու հայտնվեցիր իմ կյանքում։ Ուզում եմ, որ դու ամենակարևորը առողջ լինես, որ գտնես քո երկրորդ կեսին և անսահման երջանիկ լինես։ Ի տարբերություն իմ 90% ֆեյք ընկերների՝ ես վստահ եմ, որ դու ինձ չես դավաճանի։ Քանի որ դու շատ արդարամիտ ես և դաստիարակված ես լավ ծնողների կողմից։ Աստված թող առողջություն և երկար տարիների կյանք տա ծնողներիդ և շնորհակալություն նրանց այսպիսի որդու համար։ Թող քո բարությունն ու մեծահոգությունը քեզ երեք անգամ ավելի շատ վերադառնա, քանի որ դու դրան արժանի ես»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Անահիտ Սիմոնյանը։