«Վերջերս ես սկսեցի վախենալ»․ Անի Երանյանի լուսանկարն ու խորհրդավոր գրառումը

Դերասանուհի Անի Երանյանն, ով այժմ նկարահանվում է Ելենա Արշակյանի «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում, որին կից կատարել է խորհրդավոր գրառում։

«․․․ Եվ նաև։ Ես սիրելի մարդկանց ներում եմ այն, ինչը չեմ կարողանում ներել ինքս ինձ։ Եվ վերջարս ես սկսել եմ վախենալ։ Ես հասկանում եմ, որ ամեն ինչ պատահում է, ընդամենը մեկ արարքը չի բնութագրում մարդու անձը որպես ամբողջություն և չի փոխում իմ կարծիքը նրա մասին, բայց սիրել նրան, ինչպես նախկինում, ես այլևս չեմ կարող: Իմ մեջ կհայտնվի ևս մեկ սառցե բյուրեղ, որից հետո հնարավոր կլինի ստեղծել Հավերժ բառը: Թող որ մահացածը մնա մեռած, բայց ես հուսով եմ, որ «մոխրից վերածնվելով», այժմ բերրի հող կտա ապրողներին …»,- հրապարակմանը կից գրել է հայտնի դերասանուհին։