«Օլիմպիան սպասում է՝ երբ նորից կկարողանա քնից արթնացնել պապիկին»․ Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հոր 65-ամյակը

Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է իր հորը՝ Քրիս Օհանյանին տարեդարձի կապակցությամբ: Ավագ Օհանյանը երեկ դարձավ 65 տարեկան։

«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ։ Այսօր դու 65 տարեկան ես դառնում, և կցանկանայի անձամբ շնորհավորել քեզ։ Ես քեզ գնահատում եմ ավելի, քան կարծում ես»,- մասնավորապես գրել է Ալեքսիս Օհանյանը, ինչպես նաև հրապարակել է համատեղ լուսանկար հոր հետ։

Նա նաև հավելել է, որ իր դուստրը՝ Օլիմպիան, անհամբեր սպասում է այն պահին, երբ կկարողանա նորից քնից արթնացնել պապիկին: