«Ամեն օր պայքարել եմ իմ երջանկության համար»․ Սարգիս և Մանո Գրիգորյանները նշում են ամուսնության օրը

Այսօր Մանո և Սարգիս Գրիգորյանների ընտանիքում տոն է։ Զույգը նշում է ամուսնության 12 տարին։ Այս առթիվ, Մանոն իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակել է իր ու ամուսնու լուսանկարներից կոլաժ, որին կից գրել է․

«12 և ամեն օր ես սկսել եմ նորից, ամեն օր պայքարել իմ երջանկության համար և այսօր էլ շարունակում եմ նույն հավատով, քանի որ իմ պատկերացրած երջանկությունը սահման չունի, այնտեղ չկան գծեր, չկան թվեր, չկան կարծիքներ, կա միայն օդ՝ փափկամաքուր տարածություն, որտեղից սկսվում ու չի ավարտվում իմ երջանկության սիմֆոնիան, որի դիրիժորը, «ուղղություն տվողը» Դու ես… Ես ինձ սիրում եմ այսպիսին՝ քո կողքին.․․»։