«Ճանաչենք Հայաստանը»․ Գրիգոր Դանիելյանի նոր լուսանկարն ու գրառումը

Դերասան Գիրիգոր Դանիելյանն իր ինստագրամյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել ու հպարտորեն կիսվել մեր հայրենիքի հրաշագեղ բնության մասին տեղեկությամբ․

«Ճանաչենք Հայաստանը։ Ծակ քար, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանում, որը բնական թունել է։ Բնության հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզի Բջնի գյուղի մատույցներում, Հրազդան գետի ձախ ափին։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում»,- լուսանկարին կից գրել է նա։