«Քանի՞ անգամ է պետք սնվել օրվա ընթացքում, որպեսզի ճիշտ նիհարեք»․ Լիլիթ Բասյան

Լիլիթ Բասյանը հաճախ է իր հետևորդների հետ կիսվում օգտակար խորհուրդներով։ Հայտնի սննդաբանն այս անգամ անդրադարձել է օրվա ընթացքում սնունդ ընդունելու հաճախականությանը։ Լիլիթն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ու դրան կից գրել․

«Քանի՞ անգամ է պետք սնվել օրվա ընթացքում, որպեսզի ճիշտ նիհարեք։ Բալանսավորված սննդակարգը բացառում է սովի զգացումը։ Որպեսզի նյութափոխանակությունն արագանա, պետք է սնվել օրական 5-6 անգամ։ Ուշ-ուշ սնվելն առաջացնում է սովի զգացում, ինչը նշանակում է, որ հասնելով սառնարանին, կուտեք այն, ինչ կտեսնեք և կուտեք շատ։ Սնվելով օրական 5 անգամ` դուք կխուսփեք լեղու լճացումից, գաստրիտից, աղիքային ստազիայից»։