Ագաթա Մուցենիեցեն և Պավել Պրիլուչնին պաշտոնապես բաժանվել են

Ռուս հայտնի դերասաններ Ագաթա Մուցենիեցեն և Պավել Պրիլուչնին պաշտոնապես ամուսնալուծվել են, այս մասին հայտնում է 5TV-ն։

Ամուսնության հարցը լուծել է դատարանն առանց նախկին ամուսինների ներկայության՝ ընդհանուր փաստաբանի օգնությամբ։ Նշենք նաև, որ Մուցենիեցեն ու Պրիլուչնին ունեցվածքի բաժանման ու ալիմենտների վճարման հարցերի վերաբերյալ փոխադարձ համաձայնությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել առանց իրավաբանների օգնության։

Ագաթա Մուցենիեցեն և Պավել Պրիլուչնին ամուսնացել են 2011 թվականին։ Զույգը երկու երեխա ունի՝ որդու և դուստր։ Ավելի վաղ՝ փետրվարին, Մուցենիեցեն ու Պրիլուչնին հայտարարել են ամուսնալուծության մասին, սակայն շարունակում էին միասին ապրել։ Ավելին՝ ապրիլին դերասանուհին հայտնել էր ամուսնու կողմից բռնության մասին, սակայն հայտարարել էր, որ իրեն Պրիլուչինիի թշնամին չի համարում։