Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը «Մեգզիտ»-ը քննարկում էին դեռ հարսանիքից առաջ. ինսայդեր - Showbiz.am

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը «Մեգզիտ»-ը քննարկում էին դեռ հարսանիքից առաջ. ինսայդեր

Ուղիղ երկու ամիս անց լույս կտեսնի 38-ամյա Մեգան Մարքլի և 35-ամյա արքայազն Հարրիի մասին նոր գիրքը՝ «Ազատություն որոնելիս» վերնագրով, բայց մամուլն արդեն այսօր ուշադրությունը բևեռել է դրա վրա:

Հեղինակները` թագավորական քրոնիկոններ Օմիդ Շորբին և Կարոլին Դյուրանը, տեքստի վրա աշխատելիս տեղեկատվություն ստանալու համար դիմել են իրենց հերոսներին, ինչպես նաև զրուցել են նրանց ընկերների հետ՝ օգտագործելով տեղեկություններ Սասեքսի դքսի և դքսուհու մերձավոր շրջապատից:

Գիրքը լույս կսփռի Միացյալ Նահանգներում Մեգանի և Հարրիի նոր կյանքի, ինչպես նաև «Մեգզիտ»-ի վրա, որը, ըստ «Spletnik.ru»-ի, նրանց համար այնքան էլ անսպասելի չէր, ինչպես ընդունված է համարել:

Բրիտանական տաբլոիդները, քննարկելով գրքի բովանդակությունը, հայտնում են, որ Մեգանն ու Հարրին թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակը մերժելու մասին խոսել են դեռ հարսանիքից առաջ:

«Այս որոշումը հապճեպ չի եղել: «Մեգզիտ»-ի սերմերը նետվել են դեռ հարսանիքից առաջ: Իրականում, Հարրին երկար ժամանակ դժբախտ էր: Նա և Մեգանը բացահայտորեն քննարկեցին իրենց ճանապարհով գնալու հնարավորությունը»,- ասել է ինսայդերը:

«Ազատություն որոնելիս» գիրքը կհերքի այն դատողությունները, թե Մեգան Մարքլն է եղել Անգլիայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելու շարժիչ ուժը:

««Մեգզիտ» բառը միշտ զայրացրել է Հարրին, քանի որ դա նշանակում է՝ Մեգանն է որոշել հեռանալ թագավորական ընտանիքից: Սակայն Հարրին է այդ որոշումը կայացրել»,- նշել է ինսայդերը:

 

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ