Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը երաժշտական երեկոյից հետո հայտնելու են ապագա երեխայի սեռը

Երգիչներ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ամենաքննարկվող հայ հայտնիներից են։ Այս զույգի սիրո պատմության, նշանադրության ու հարսանյաց արարողության մասին գրեթե բոլորն էին խոսում։ Իսկ հիմա երջանիկ զույգը սպասում է իր առաջնեկին։

«Արմենիա» հեռուստաընկերությունը հունիսի քսանին պատրաստվում է ներկայացնել «Խոստովանություն» անունով գեղեցիկ երաժշտական երեկո, որի ընթացքում էլ Արփի Գաբրիելյանը անակնկալ կերպով ամուսնուն կհայտնի իրենց ապագա փոքրիկի սեռը։