Դրեդներ, ինչպես Բոբ Մարլիինն է. Վինի Հարլոուի նոր սանրվածքն ու լողազգեստով լուսանկարը

Կարծես թե հանրահայտ սուպերմոդել Վինի Հարլոուն անտարբեր չէ ճամայական ոճի նկատմամբ. Օրերս նա իր նոր լուսանկարներով կիսվել է երկրպագուների հետ՝ ցուցադրելով նոր սանրվածքը՝ դրեդները․ սանրվածք, ինչպես լեգենդար երաժիշտ Բոբ Մարլիինն է: Մոդելը լուսանկարը հենց այդպես էլ մեկնաբանել է՝ «Վինի Մարլի»:

Անսովոր կերպարը շատ է սազում գեղեցկուհի Հարլոուին, հատկապես՝ երբ այն համադրված է բիկինիի հետ: Աստղի գծավոր լողազգեստին լրացնելու է եկել ադամանդե վզնոցը, որը, որքան էլ տարօրինակ է, հիանալի համադրվում է լողափնյա կերպարի հետ՝ մոդելին հաղորդելով հավելյար շքողություն և գլամուրություն: